
Առևտրի կենտրոնում արգելվում է արտադրանքի կշռման համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Նշված կանոնակարգն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 2-ից։
Արդյունքում, եթե մինչ այդ ապրանքը կշռելու համար հնարավոր էր օգտագործել պոլիէթիլենային տոպրակ, արդեն ընթացիկ ամսից նմանատիպ տոպրակների օգտագործումը խախտում է համարվում, և կկիրառվի համապատասխան վարչական պատասխանատվություն։
Նշենք, որ Վրաստանի կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ՝ 2023 թվականի հունիսից փոփոխությունը կտարածվի նաև թափոնների համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակների վրա։ Մասնավորապես, հունիսի 1-ից թափոնների համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի վրա վրացերեն կամ անգլերեն պետք է գրվի «թափոնների համար» մակագրությունը կամ համապատասխան խորհրդանիշը։