Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ BBC-ի։
Կեզերաշվիլին նշել է՝ BBC-ի հոդվածում տեղ գտած պնդումները «ծայրահեղ կեղծիք» են, և BBC-ն չափազանց անպատասխանատու քայլ է արել` եթեր հեռարձակելով պատշաճ հիմք չունեցող այդ պատմությունը։
Ըստ Կեզերաշվիլիի՝ BBC-ի «ստերի հրապարակումից» հետո «վրացական ռեժիմը շարունակում է դա օգտագործել որպես քարոզչական գործիք»՝ վնասելու նպատակով իր հեղինակությունը` որպես քննադատական հեռուստաալիք «Ֆորմուլա»-ի հիմնադրի և Վրաստանի ազատական արժեքների պաշտպանի։
«Այս կեղծ ծրագիրն ընկավ հենց վրացական ռեժիմի ձեռքը, որն օգտագործում է BBC-ի «արժանահավատությունը»՝ սպառնալով իմ և իմ ընտանիքի անվտանգությանը…. Իմ հեղինակությունը պաշտպանելու համար ես չեմ նահանջի BBC-ի դեմ իրավական միջոցներ ձեռնարկելուց»,- ասել է Կեզերաշվիլին
Ի դեպ, BBC-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ Կեզերաշվիլին կանգնած է կիբերխարդախության միջազգային ցանցի թիկունքում, որը խաբեությամբ ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։
Կեզերաշվիլին հերքում է կիբերխարդախության միջազգային ցանցի հետ իր առնչությունը