![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-10-163448.png)
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար (ՊՆ) և «Ֆորմուլա» հեռուստաընկերության 26 տոկոսի սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին հրաժարվում է ընկերությունում իր բաժնետոմսերից։ Դիմումը հանրային ռեեստր է ներկայացվել փետրվարի 7-ին։
Կեզերաշվիլին պատրաստ է 1 լարի խորհրդանշական գնով զիջել հեռուստաընկերության ներկայիս տնօրեն և 12,5 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր Զուրաբ Գումբարիձեին։ Հենց նա է դիմումը գրանցամատյանում ներկայացրել, սակայն վարույթը կարճվել է, քանի որ պետական գերատեսչությունը համարել է, որ փաստաթղթերն «օրենսդրությամբ սահմանված կարգով պատրաստված և վավերացված չեն»։ Ալիքում տեղի ունեցող փոփոխությունների մասին տեղեկատվությունն առաջինը տարածել էր MediaChecker-ը։
Ռեեստրը «Ֆորմուլա»-ի բաժնետերերին 30-օրյա ժամկետ է տվել գործարքը գրանցելու համար։
Հեռուստաալիքը 2025 թվականի հունվարին փոխել է իր ձևաչափը, և մի քանի աղբյուրներ հայտնել են՝ Կեզերաշվիլին, որ ֆինանսավորել է հեռուստաալիքը դրա հիմնադրման օրվանից, հրաժարվում է շարունակել ներդրումները։