
Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» (Ժամանակն է) կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան ասել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ով տարիներ առաջ նաև պետական անվտանգության ծառայության ղեկավարն էր, քրեական հանցագործություն է կատարել։
Ըստ Խոշտարիայի՝ Վախթանգ Գոմելաուրին դավաճան է:
Խոշտարիան անդրադարձել է Գոմելաուրիի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ 2016 թվականին Գոմելաուրին՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ գտնվել է Ռուսաստանի Վլադիկավկազի «Էֆեսբեի» գաղտնի բազայում:
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Վախթանգ Գոմելաուրին, լրագրողների հետ զրույցում հերքել է իր նախկին տեղակալի տարածած տեղեկությունը:
Գոմելաուրին նշել է՝ ինքը չի եղել Վլադիկավկազում: