Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսում է 18-ից 36 տարեկան Վրաստանի քաղաքացիների հավաքագրումը պայմանագրային մասնագիտական զինծառայության համար։
Գործակալության տվյալներով՝ պայմանագրային ծառայություն կատարել ցանկացող քաղաքացին պետք է գրանցվի, բուժզննում անցնի և երկամսյա հիմնական մարտական պատրաստության (BCT) դասընթաց։
Ըստ ՊՆ-ի՝ BCT դասընթացի ընթացքում աշխատավարձն ամսական 500 լարի է։
«Նախնական մարտական պատրաստության դասընթացի ընդունման օրվանից քաղաքացիներին տրամադրվում են սնունդ, զինվորական համազգեստ, կացարան, բարձր մակարդակի բժշկական ծառայություններ, սոցիալական և իրավական երաշխիքներ։
Վերաբաշխման ժամանակ հնարավորինս հաշվի է առնվում բնակության վայրի վրա հիմնված տարածքային սկզբունքը։ Վրաստանի պաշտպանության նախարարությունը նաև հրավիրում է 18-ից 45 տարեկան տարբեր մասնագիտությունների Վրաստանի քաղաքացիներին 4 տարի ժամկետով պայմանագրային ծառայության՝ վարորդներ (այդ թվում՝ հատուկ տեխնիկա), լոգիստիկայի մասնագետներ, կապի մասնագետներ, բժշկական ոլորտի ներկայացուցիչներ, ճարտարագիտության և քիմիայի մասնագետներ, ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ», — նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Շարքային զինծառայողի մեկնարկային աշխատավարձը 1500 լարի է։ Աշխատավարձը բարձրանում է ըստ կոչման ու պաշտոնի։ Առաջին պայմանագրի ավարտից հետո միանվագ հավելավճարը կազմում է 5000 լարի (առձեռն): Հետագա պայմանագրերի ավարտից հետո դառնում է 3000 լարի՝ երկամյա պայմանագրի և 8000 լարի՝ քառամյա պայմանագրի դեպքում։