Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել Եվրոպայում Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմակերպած «Պաշտպան 23» (Defender 2023) զորավարժություններին չմասնակցելու վերաբերյալ։
ՊՆ-ն կարծում է, որ այս թեմայով տեղեկությունը տարածվել է կանխակալ կերպով, ինչը, իրենց գնահատմամբ՝ հերթական սադրանք է ՊՆ-ի նկատմամբ։
Նախարարության պարզաբանմամբ, ելնելով պաշտպանության ուժերի նպատակներից և խնդիրներից՝ որոշվել է ավելի շատ ջանքեր և ռեսուրսներ ուղղել այլ միջազգային և տեղական զորավարժություններին։
Հայտարարության մեջ կարդում ենք, որ այս որոշումը կայացվել է՝ ելնելով Պաշտպանության բանակի նպատակներից և խնդիրներից՝ հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ ակտիվ հաղորդակցությամբ ու նրանց առաջարկությամբ։
Հարկ է նշել, որ Վրաստանը նախորդ տարիներին մասնակցել է Եվրոպայում ԱՄՆ-ի կազմակերպած «Պաշտպան 23» զորավարժություններին։
«Պաշտպան 23»-ը Միացյալ Նահանգների զինված ուժերի, ավելի ստույգ՝ ԱՄՆ բանակի կազմակերպած զորավարժությունն է, որն անցկացվում է ամեն տարի։ Դասընթացը տևում է երկու ամիս՝ ապրիլի 22-ից հունիսի 23-ը։