Վրաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 18-ից 35 տարեկան Վրաստանի քաղաքացիներին հրավիրում է միանալու պայմանագրային զինծառայությանը, տեղեկացնում է ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության, պայմանագրային ծառայության անցնել ցանկացող քաղաքացին պետք է գրանցվի, բուժզննում և հիմնական մարտական պատրաստության երկամսյա դասընթաց անցնի։ BCT կուրսի ընթացքում աշխատավարձը ամսական 500 լարի է։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ նախնական մարտական պատրաստության դասընթացին ընդունվելու օրվանից քաղաքացիներին տրամադրվում են սնունդ, զինվորական համազգեստ (դաշտային տեխնիկա), կացարան, բարձրակարգ բժշկական ծառայություններ, սոցիալական և իրավական երաշխիքներ։ Վերաբաշխման ժամանակ հնարավորինս հաշվի է առնվում բնակության վայրի վրա հիմնված տարածքային սկզբունքը։
Վրաստանի ՊՆ-ն նաև հրավիրում է Վրաստանի 18-ից 45 տարեկան քաղաքացիներին ծառայության տարբեր մասնագիտությունների գծով՝ վարորդներ (այդ թվում՝ հատուկ տեխնիկա), լոգիստիկայի մասնագետներ, կապի մասնագետներ, բժշկական ոլորտի ներկայացուցիչներ, ճարտարագիտության և քիմիայի մասնագետներ, ավիացիայի և ռազմաօդային ուժերի մասնագետներ՝ չորս տարվա պայմանագրային ծառայության համար:
«Նշված մասնագիտությունների գծով նշանակվելիք անձինք նախնական մարտական պատրաստության կարճատև կուրս կանցնեն և մարտական գործունեությունը կշարունակեն ըստ մասնագիտությունների ստորաբաժանումներում։ Շարքային մարդու մեկնարկային աշխատավարձը 1 530 լարի է։ Աշխատավարձի բարձրացում է նախատեսվում՝ ելնելով կոչումից, պաշտոնից ու զինվորական ստաժից»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: