
Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) կիբերանվտանգության բյուրոն միացել է Միջադեպերի արձագանքման և անվտանգության թիմերի գլոբալ ֆորումին (FIRST):
ՊՆ-ի փոխանցմամբ՝ այդ ֆորումը համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է կիբերմիջադեպերին արձագանքելու լավագույն փորձի փոխանակման համար։
Ըստ տեղեկության՝ FIRST-ին միանալը հնարավորություն կընձեռի Կիբերանվտանգության բյուրոյի թիմին, տարբեր գործնական միջոցառումներին մասնակցությամբ և փորձի փոխանակմամբ, բարելավել պաշտպանության ոլորտում կիբերմիջադեպերին արձագանքելու ուղիները և այդ առումով մշտապես համահունչ լինել ժամանակակից մոտեցումներին: