
«Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» (PMCG) կազմակերպության վերլուծության համաձայն ՝ 2025 թվականի մարտին ամսական աշխատավարձ է ստացել 962 հազար 985 քաղաքացի, ինչը տարեկան աճ է կազմում 0.3%-ով։
Հետազոտության համաձայն՝ մարտ ամսին աշխատավարձ ստացողների ամենամեծ մասի՝ 34%-ի եկամուտը գերազանցել է 2400 լարին (մոտ 857 դոլար), մինչդեռ 14%-ի աշխատավարձը կազմել է մինչև 599 լարի (մոտ 214 դոլար)։
Մարտ ամսին աշխատակիցների թիվն ըստ աշխատավարձի.
- Ավելի քան 2400 լարի (34%)` 343 հազար մարդ,
- 1200-ից մինչև 2399 լարի (428-856 դոլար), (32%)՝ 326 հազար մարդ,
- 600-ից մինչև 1199 լարի (214-428 դոլար), (19%)՝ 192 հազար մարդ,
- 0-ից մինչև 599 լարի (0-213 դոլար), (14%)՝ 142 հազար մարդ։
Նշենք, որ 2025 թվականի մարտին ամսական 9600 (մոտ 3428 դոլար) լարի կամ ավելի աշխատավարձ ստացող մարդկանց թիվը կազմել է 2.7%։