
Վրաստանի կառավարության նոր որոշմամբ՝ պլաստիկ և կենսաքայքայվող պարկերի կանոնակարգում փոփոխություններ են ընդունվել։
Որոշման համաձայն, սահմանափակումներին չենթակա բացառությունների թվին են պատկանում նաև աղբի համար նախատեսված տոպրակները:
Հարկ է նշել, որ տեխնիկական կանոնակարգերը չեն տարածվում.
- պլաստիկ տոպրակների վրա, որոնք նախատեսված են ապրանքների փաթեթավորման համար,
- օքսիդազատվող պոլիէթիլենային տոպրակների և օքսոկենսաքայքայվող պլաստիկ տոպրակների վրա,
- 50 մմ հաստությամբ և 45X70 սմ-ից ոչ պակաս չափի պոլիէթիլենային տոպրակների վրա,
- Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բաց առևտրի կետերում վաճառվող ապրանքների փաթեթավորման համար օգտագործվող տոպրակների վրա: Բացի այդ, յուրաքանչյուր տոպրակի վրա պետք է տպագրվի վրացերեն և անգլերեն մակագրություններ՝ «Free Trade» և «DUTY FREE»,
- Թափոնների համար նախատեսված պլաստիկ տոպրակների վրա։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր