Թբիլիսիի այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Գուգա Քաբիշաձեի խոսքով, կենտրոնում հոսպիտալացված է Նոր Տարվա գիշերը պիրոտեխնիկայի պայթյունից վնասված մինչև երեսուն քաղաքացի: Այստեղից երկուսի՝ 8 և 9 տարեկան երեխաների առողջական վիճակը համեմատաբար լուրջ է, նրանք ստացիոնար բաժանմունքում են։
«Արվածքներ ունեն դեմքի և կրծքավանդակի հատվածում, առողջական վիճակը կայուն է: Այրվածքներ ստացածների կեսը երեխաներ են, կեսը՝ չափահասներ»:
Քաբիշաձեն կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ պիրոտեխնիկա կիրառելուց: