Պիա Կաուման կիսում է ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի գնահատականը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ամփոփ զեկույցում նշված կարծիքները Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ կոչ անելով իրականացնել զեկույցում արձանագրված առաջարկությունները։

«Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ՝ ես կոչ եմ անում ամբողջությամբ կատարել զեկույցում նշված առաջարկությունները»,- գրել է նա X-ի իր էջում։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դեկտեմբերի 20-ին հրապարակել է Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը։

«Ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների և քաղաքացիական հասարակության իրավունքների վրա նոր ընդունված օրենսդրության ազդեցության, ընտրական գործընթացում ներգրավված ինստիտուտների անկախությունը թուլացնելու փորձերով և ընտրողների վրա ճնշումներով, որոնք ընտրությունների օրվա ընթացքում սահմանափակել են որոշ ընտրողների առանց վախի քվեարկելու հնարավորությունը», — գրում է ԵԱՀԿ-ն։

Զեկույցում խոսվում է քվեարկության գաղտնիության խախտման, ընտրողների վրա ազդեցության մասին։ ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ հետընտրական իրադարձություններին և հայցերին անբավարար անդրադարձ է կատարվել, ինչը սահմանափակում է իրավական մեխանիզմները։