Ֆրանսիական Airbus Helicopters-ից գնված երեք նոր փրկարար ուղղաթիռներից մեկն արդեն տրվել է Վրաստանին։ Այս տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ), որն էլ պայմանագիր է կնքել ֆրանսիական կողմի հետ։
ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ սահմանային ոստիկանության օդաչուները և բորտտեխնիկները տեսական և գործնական դասընթացներ են անցնում Գերմանիայի Airbus Helicopters ուսումնական ակադեմիայում։ Ուսումնական դասընթացը կավարտվի մարտի 15-ին, որից հետո անձնակազմի վերապատրաստված անդամները ուղղաթիռը կհասցնեն Վրաստան։
Նշված է, որ H145-ը բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է, որը կարող է կատարել ոստիկանական, տրանսպորտային, որոնողափրկարարական գործառույթներ։ Վերջինս կահավորված կլինի հրդեհաշիջման և լեռնափրկարարական տեխնիկայով։
Ներքին գործերի նախարարությունը պայմանագիր է ստորագրել Airbus Helicopters-ի հետ 2022 թվականի դեկտեմբերին: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի սահմանային ոստիկանության պետ Նիկոլոզ Շարաձեն և Airbus Helicopters-ի ներկայացուցիչ Ռոմեն Լանան։
Նոր ուղղաթիռների համար պետությունը կվճարի 26 միլիոն 500 հազար եվրո։