Փրկարար ծառայությունը 3 ձնագնաց է գնել

Վրաստանում ձյան առատ տեղումների պատճառով ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը երեք ձնագնաց է ձեռք է բերել։ «Տրանսպորտեր» ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 25-ին։

Սարքավորումն արժե 252 հազար 490 լարի՝ գումարած 18 տոկոս ավելացված արժեքի հարկ, որը կազմում է մոտավորապես 45 հազար լարի։ Ըստ պայմանագրի` սարքավորումները մեկ օրվա ընթացքում պետք է հասցվեին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն։

«Ձնագնացները հնարավորություն կտան աջակցելու ծառայության բնականոն գործունեությանը, ապահովել անհրաժեշտ մոբիլիզացիա աղետի գոտում և կհեշտացնեն բնակչության տարհանումը այն վայրեր, որտեղ փրկարարները և տարբեր տեսակի սարքավորումները չեն կարող տեղաշարժվել», — իր պաշտոնական նամակում գրել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Միխեիլ Ամիրանաշվիլին։

Նշված է նաև, որ Վրաստանի լեռնային շրջաններում առատ ձյան և արգելափակված ճանապարհների պատճառով բնակչությանը տարհանելու և նրանց սնունդ ու դեղորայք հասցնելու համար անհրաժեշտ են ձնագնացներ։

Վրաստանում վերջին օրերի առատ ձյան պատճառով ստեղծված բարդ իրավիճակի, մարդկային զոհերի, ենթակառուցվածքային խափանումների ֆոնին ավելի ակնհայտ է դառնում «Վրացական երազանք»-ի սխալ քաղաքականությունը:

Վրաստանյան iFact հետաքննող լրագրողների միությունը համեմատություն է արել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կատարած ծախսերի մասին: iFact-ի տեղեկության համաձայն, ցույցերը բռնի կերպով ցրելու համար նախատեսված ջրցան մեքենաների արժեքը կազմում է 160 հազարից մինչև 190 հազար դոլար, իսկ ահա ձնամաքրման տեխնիկայի գնումը՝ 75 հազարից 90 հազար դոլար:

Ջրցան մեքենաների վրա ավելի շատ են ծախսել, քան ձնամաքրման տեխնիկայի