
Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, խորհրդարանական մեծամասնության անդամ Միխեիլ Սարջվելաձեն կարծում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը մերժել է Վրաստանի ընդդիմության այն հռետորաբանությունը, թե ԱՄՆ-ն երես է թեքում Վրաստանից:
Սարջվելաձեն նշել է, որ ընդդիմության այդ հռետորաբանությունը, որով մոլորության մեջ էին փորձում գցել հանրությանը, որևէ հիմք չուներ:
Ի դեպ, Փրայսը հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ «վրացական քաղաքական համակարգից» հնչող որոշ հայտարարություններ անհանգստացնում են իրեն։