
Փոթիում տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքը շարունակվում է։
Փոթիի քաղաքապետարանի տվյալներով, քաղաքը ողողած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ծովափը։ Ուժեղ քամին վնասել է բազմամյա ծառերը։
Սամեգրելոյի մունիցիպալիտետում կլիմայական պայմանների վատթարացման հետևանքով հունից դուրս է եկել Տեխուրա գետը։
Տարերային աղետի պատճառով Փոթիում ջրամատակարարումը սահմանափակվել է։ Այս պահին քաղաքն ամբողջությամբ ապահովված է բնական գազով և էլեկտրաէներգիայով։ Փոթիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։