
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ներկայացրել է ոստիկանության բաժնի նոր տնօրենին: Թբիլիսիի ոստիկանության բաժնի տնօրեն է նշանակվել Գագա Կիրկիտաձեն, որը մինչ այդ ղեկավարում էր Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժինը:
Իսկ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժնի տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Լաշա Գոգնիաշվիլին, որը մինչ այդ զբաղեցնում էր Աջարիայի ոստիկանության բաժնի տնօրենի պաշտոնը: