
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն այսուհետ Վրաստանում «փնտրող» ուսուցչի կարգավիճակ ստանալ կարող են նաև նրանք, ովքեր արվեստի կամ սպորտի բնագավառում մասնագիտական կրթությունը հաստատող վկայական ունեն։
«Փնտրող» ուսուցչի կարգավիճակը տրվում է նրան, ով ազգային ուսումնական ծրագրի համապատասխան առարկայի ուղղությամբ ունի առնվազն բակալավրի աստիճան, իսկ արվեստի և սպորտի պարագայում մասնագիտական կրթության վկայական և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ հանրակրթական հաստատությունում:
«Փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչը պետք է համապատասխանի ուսուցչի մասնագիտական չափորոշիչներով սահմանված պահանջներին և անցած լինի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։