Վրաստանի հանրակրթական դպրոցների «Ազգային ուսումնական պլան»-ում (ԱՈՒՊ) տարրական դասարանների համար նոր փոփոխություններ են սահմանվել:
Ըստ այդմ՝ 2023-2024 ուսումնական տարվանից «Շախմատ» առարկան կդասավանդվի նաև երկրորդ դասարանում: Հարկ է նշել, որ այս առարկան դպրոցներում պարտադիր է դարձել 2022-2023 ուսումնական տարվանից:
Նոր ԱՈՒՊ-ի համաձայն, 2023-2024 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում՝ շաբաթական 1 դասաժամ քանակով կդասավանդվի նաև «Համակարգչային տեխնոլոգիաներ» առարկան (նախկին ՏՀՏ):
Ընգդծենք, որ վերոնշյալ փոփոխությունը վերաբերում է նաև ոչ վրացալեցու (հայկական, ադրբեջանական, ռուսական և այլն) դպրոցներին:
Ի դեպ, վերոնշյալ առարկաները կդասավանդվեն այն դպրոցներում, որտեղ կա համապատասխան առարկայի ուսուցիչ-մասնագետ:
Նոր ԱՈՒՊ-ը ոչ վրացալեզու դպրոցների համար՝ ստորև.