Հրապարակվել է կորոնավիրուսով վարակված երեխաների բուժման նորացված ընթացակարգը, ըստ որի՝ կորոնավիրուսով վարակված երեխայի հոսպիտալացումն իրականացվում է 3-5 օր մշտական բարձր ջերմության առկայության դեպքում։
Ընթացակարգի համաձայն՝ երեխային անհրաժեշտ է տեղափոխել կլինիկա, եթե հիվանդության տևողությունը 1 շաբաթից ավելի է և բարելավում չի նկատվում, կամ հիվանդությունը սրանում է։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակված նորածիններին, ապա խորհուրդ է տրվում նրանց անհապաղ տեղափոխել հիվանդանոց։