Փոփոխվել է կորոնավիրուսով վարակված առանց ախտանշանների կամ թեթև հիվանդության ընթացք ունեցողների համար աշխատանքի ներկայանալիս տեղեկանք ներկայացնելու կարգը։
Ըստ նոր կարգի՝ նրանք այլևս ստիպված չեն բժշկի կողմից իրենց գործատուին բժշկական տեղեկանք ներկայացնել։ Կորոնավիրուսի հաստատման թերթիկ ներկայացնելը բավական է։
Նշվում է, որ փաստաթուղթը կարող է ներկայացվել թեստավորման վայրից կամ Վրաստանի E-health հավելվածի միջոցով։
«Նշված տեղեկանքը ներկայացնելու դեպքում մինչև ս.թ. փետրվարի 4-ը վարակված անձանց համար հիվանդացության ժամկետը համարվում է 8 օրացուցային օրը, իսկ փետրվարի 4-ից հետո՝ 7 օրը: Բացառություն են կազմում ռազմավարական հաստատությունների (բժշկական և հանրակրթական հաստատությունները, Ներքին գործերի, արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, դատախազության, անվտանգության ծառայության) աշխատակիցները, թեստի դրական արդյունքի դեպքում անաշխատունակության ժամկետը կսահմանվի կարանտինի և մեկուսացման նոր կանոններով, սակայն չի գերազանցի 7 օրացուցային օրը»,- հայտնել են առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել, վերաբերում է մասնավոր կամ պետական հատվածում աշխատող ցանկացած անձի: