Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի վերականգնման համար մրցույթ է հայտարարվել

Վրաստանի Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի (ՀՀ սահման) միջազգային նշանակության ճանապարհի 75+050-84+150 կմ հատվածի վերականգնման համար մրցույթ է հայտարարվել:

Ապրիլի 10-ին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի կողմից Գնումների գործակալության կայքում հայտարարած մրցույթը ներառում է նաև Խևիսծկղալի գետի վրա մուտքի ճանապարհներով կամրջի կառուցման մնացյալ աշխատանքների գնումը (լոտ II):

Մրցութային փաստաթղթերի համաձայն, առաջարկների ընդունումը կսկսվի ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 5-ին, իսկ գնման նախահաշվային արժեքը կազմում է 6 մլն 511 հազար 545 լարի։

Մրցութային փաստաթղթերում նշված է, որ հաղթող ընկերությանը կտրվի 14-ամսյա ժամկետ՝ մրցույթով նախատեսված աշխատանքներն ավարտելու համար, որը հաշվարկվելու է Ճանապարհային դեպարտամենտից գրավոր հանձնարարականը ստանալու օրվանից։