Վրաստանում շարունակվում են Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 30-37 կմ հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ այս պահին իրականացվում է ճանապարհի ամրացման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
Տեղեկության համաձայն՝ ծրագիրը կապահովի մեքենաների և հետիոտների անվտանգ տեղաշարժը։ Նշվում է նաև, որ իրականցվում են նաև երկրորդ՝ 40-46 կմ ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները։
Աշխատանքների ավարտի վերջնաժամկետն այս տարվա հոկտեմբերն է։