
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջի հաղորդման` Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արաքալի գյուղում ճանապարհային ենթակառուցվածքների ասֆալտապատումն ակտիվորեն շարունակվում է:
Նշվում է, որ նախատեսված է 1 083 մետր ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատում։
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանն ու վերահսկողության ծառայության պետ Արթուր Շիրինյանը` շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ միասին, տեղում ծանոթացան աշխատանքների ընթացքին:
Քաղաքապետարանի աշխատակիցները նշեցին, որ ճանապարհների ասֆալտապատումը շատ կարևոր է բնակչության հարմարավետ և ապահով տեղաշարժի համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն՝ ծրագիրն իրականացվում է տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։