
Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոսքով, փետրվարին սպասվում է խոզագրիպի նոր բռնկում՝ հաշվի առնելով, որ Եվրոպայում աճում են գրիպով հիվանդության դեպքերը:
Նրա խոսքով, նշվածը միայն վարկած է և հնարավոր է, որ աճ չգրանցվի:
«Գրիպի վերաբերյալ սեզոնային սրացումները տևում են ամիս ու կես: Այն մեկնարկել է դեկտեմբերի կեսին և նվազում է: Փետրվարին Եվրոպայում սպասվում է գրիպի սրացում, այդ պատճառով հնարավոր է մեզ մոտ էլ այն տարածեն Եվրոպայից եկած ուղևորները», — ասել է Սերգեենկոն։
Հատկանշական է, որ Վրաստանում գրիպի վիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի: