Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,1 տոկոս։
Ըստ Geostat-ի՝ բազային գնաճը 2023 թվականի փետրվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 6,5 տոկոս:
Փետրվարին ամենաշատ թանկացած պարենային ապրանքներ.
- սոխ՝ 118,4 տոկոսով,
- կարտոֆիլ՝ 56,9 տոկոսով,
- թխվածքներ՝ 40,8 տոկոսով,
- կանաչ լոբի՝ 38,3 տոկոսով,
- ձմերուկ՝ 36,8 տոկոսով,
- խտացրած կաթ՝ 130,8 տոկոսով,
- տոմատի մածուկ՝ 29,1 տոկոսով։