
Փետրվարի 1-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեղին միկրոավտոբուսներն այլևս չեն գործի։ Այս մասին հայտարարել է քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին։
Ծիլոսանիի խոսքով՝ փետրվարի 1-ից, այսինքն՝ հանրային տրանսպորտի բաժանորդագրային համակարգի գործարկման օրվանից, Թբիլիսիում կգործեն միայն նոր միկրոավտոբուսներ։
«Այսօրվա դրությամբ հազար միկրոավտոբուս է եկել, 450-ն արդեն ցանցում է, մյուս 550-ը պատրաստվում են երթուղի դուրս գալ։ Մինչև փետրվարի 1-ը բոլոր միկրոավտոբուսները կլինեն երթուղում»,- ասել է Ծիլոսանին։
Նորայր Միսկարյան
Հանրային տրանսպորտի բաժանորդագրային համակարգի մասին՝