Հունվարի 20-ից հետո նկատվում է կորոնավարակի ներքին տարածման բավականին լուրջ ցուցանիշ։ Այս մասին ասել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։
Իմունոլոգի խոսքով՝ վիրուսի տարածումը փետրվարի երկրորդ կեսից կնվազի։
«Գործնականում մենք տեսնում ենք, որ այսօր երկրում կատարված թեստերի դրականության ցուցանիշը կազմում է ավելի քան 30%, ինչը ցույց է տալիս ներքին տարածվածության աննախադեպ մասշտաբի մասին և, իհարկե, դա վկայում է այն մասին, որ իմունային շերտը կարճ ժամանակահատվածում արդեն գերազանցում է գրեթե 90%-ը, ինչն էլ օգնում է նվազեցնել հիվանդությունների տարածման ալիքի և փոխանցման նվազեցումը», — ասել է Կուլումբեգովը՝ հավելելով, որ այն կազդի համաճարակաբանական վիճակի կյունացման վրա։