
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով աշխատանքը կվերականգնեն բաց և փակ շուկաները:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նա նշել է նաև, որ սահմանափակումները ուժի մեջ կմնան շաբաթ և կիրակի օրերին:
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել շուկաների աշխատանքը երկրում վերականգնել փետրվարի 15-ից, սակայն համաճարակային իրավիճակից ելնելով սահմանափակումները 1 շաբաթ շուտ կվերացվեն: