
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով՝ այդ թվում Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում, կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացի շաբաթ-կիրակի օրերից):
Այս մասին այսօրվա կառավարության նիստից առաջ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով արգելվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը: Փետրվարի 1-ից տրանսպորտը վերականգնվեց Վրաստանի բոլոր քաղաքներում բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութաիսիից: