Փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 204 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 262 228 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 6593 թեստավորում, որից 3887-ը հակամարմինների թեստով, 2706-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 736 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 254 350 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3298:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3.09%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.84%, վերջին 7 օրվանը՝ 369%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 86
- Աջարիա — 11
- Իմերեթի — 32
- Քվեմո Քարթլի — 16
- Շիդա Քարթլի — 13
- Գուրիա — 18
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 14
- Կախեթի — 8
- Մցխեթա Մթիանեթի — 3
- Սամցխե-Ջավախեթի — 3
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: