Փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261 018 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 16808 թեստավորում, որից 9163-ը հակամարմինների թեստով, 7645-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 252 246 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 3258:
Դրականության ցուցանիշը՝ օրական — 3,2%, վերջին 14 օրվա ցուցանիշը- 4,2%, վերջին 7 օրվա — 3,75%:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 227
- Աջարիա — 25
- Իմերեթի — 83
- Քվեմո Քարթլի — 35
- Շիդա Քարթլի — 44
- Գուրիա — 16
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 60
- Կախեթի — 31
- Մցխեթա Մթիանեթի — 9
- Սամցխե-Ջավախեթի — 6
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 2:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: