«Պետական շենքերի արգելափակման հետ փետրվարի 4-ից կվերսկսվի նաև խորհրդարանի արգելափակումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն: Նրա խոսքով, իշխող թիմը մինչև ընտրություններ կհասնի փլուզված վիճակով:
««Վրացական երազանքը» պատրաստ չէ, որպեսզի այս երկրում անցկացվեն արդար ընտրություններ: Միակ բանը, որ նրանք հասկանում են, դա ուժն է, այդ իսկ պատճառով այս ուժը կօգտագործվի, և մենք նրանց ցույց կտանք ժողովրդի ցանկությունը: Արգելափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքը» չի կատարել իր խոստումը: Նրանք ունեն երկու տարբերակ՝ կամ պետք է զիջեն, կամ ընտրություններին գնան լրիվ փլուզված»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Նշենք՝ փետրվարի 4-ից մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: