Փետրվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 362 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269 800 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 22 501 թեստավորում, որից 13 718-ը հակամարմինների թեստով, 8783-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 470 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 263 727 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3475: