
Փետրվարի 23-ին Վրաստանում սպասվում է արևային եղանակ: Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Փետրվարի 23-ին արևմտյան Վրաստանի հարթավայրերում սպասվում է 14-19, իսկ արևելյան Վրաստանում՝ 10-15 աստիճան տաքություն:
«Փետրվարի 24-25-ին Վրաստանում կրկին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամի: Փետրվարի 25-ին համեմատաբար ցուրտ օդային հոսանքների ներթափանցման արդյունքում ցերեկային ժամերին ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով 4-9 աստիճանի, արևմուտքի ուղղությամբ կփչի ուժեղ քամի, բարձրլեռնային գոտիներում հնարավոր է բուք և մառախուղ:
Թբիլիսիում մինչև փետրվարի 24-ը հիմնականում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 25-ին հնարավոր է թույլ անձրև տեղա»,- ասվում է ծառայության տարածած տեղեկատվությունում: