Փետրվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 396 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 097 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 18 015 թեստավորում, որից 10091-ը հակամարմինների թեստով, 6300-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 469 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 261 066 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3 425:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.2%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.6%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 170
- Աջարիա — 8
- Իմերեթի — 59
- Քվեմո Քարթլի — 11
- Շիդա Քարթլի — 41
- Գուրիա — 25
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 27
- Կախեթի — 32
- Մցխեթա Մթիանեթի — 9
- Սամցխե-Ջավախեթի — 8
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 6:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: