Փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 267 701 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 16391 թեստավորում, որից 10091-ը հակամարմինների թեստով, 6300-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 331 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 260 597 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3406:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.37%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.7%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 182
- Աջարիա — 10
- Իմերեթի — 52
- Քվեմո Քարթլի — 21
- Շիդա Քարթլի — 29
- Գուրիա — 25
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 27
- Կախեթի — 25
- Մցխեթա Մթիանեթի — 6
- Սամցխե-Ջավախեթի — 4
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 7:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: