Փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 486 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 266 948 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 19 192 թեստավորում, որից 12 628-ը հակամարմինների թեստով, 6 564-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 499 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 727 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 390:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.53%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.8%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 194
- Աջարիա — 32
- Իմերեթի — 49
- Քվեմո Քարթլի — 14
- Շիդա Քարթլի — 36
- Գուրիա — 37
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 34
- Կախեթի — 74
- Մցխեթա Մթիանեթի — 8
- Սամցխե-Ջավախեթի — 4
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 4:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: