Փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 264 158 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 21890 թեստավորում, որից 13380-ը հակամարմինների թեստով, 8510-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 256 024 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3321:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.54%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.5%, վերջին 7 օրվանը՝ 3.23%:
Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 209
- Աջարիա — 21
- Իմերեթի — 113
- Քվեմո Քարթլի — 43
- Շիդա Քարթլի — 63
- Գուրիա — 33
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 24
- Կախեթի — 33
- Մցխեթա Մթիանեթի — 7
- Սամցխե-Ջավախեթի — 10
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: