Փախստականների երթը Թբիլիսիում. ցույցերի 31-րդ օրն է

Այսօր Ռուսթավելիի պողոտայում ցույց են անցկացնում Վրաստանի կողմից չվերահսկող Աբխազիայի և Հվ․Օսիայից փախստականները։

Խորհրդարանի դիմաց` Ռուսթավելի պողոտայում, երթևեկությունը կաթվածահար է։

Երթ են անցկացրել նաև մարզիկները։ Երթի մասնակիցները միանում են Ռուսթավելիի պողոտայում հավաքվածներին։

Հանրահավաքի մասնակիցների պահանջն է՝ ազատ արձակել ընթացիկ հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին և երկրում անցկացնել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ակցիայի մասնակիցները ծածանում են Եվրամիության և Վրաստանի դրոշները։