Աբխազիայից բռնի տեղահանվածները, որ մարտի 30-ից ի նշան բողոքի զբաղեցրել էին «Դիրսի» բնակելի շենքերից երկուսը, լքել են տարածքը: Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Փախստականների և աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև բանակցություններ են տեղի ունեցել, որից հետո նրանք որոշել են լքել տարածքը:
Փախստականներից մեկի խոսքերով, խոստացել է առաջիկա օրերին իրենց բնակարանով ապահովել: Նրանք, ովքեր գրանցված են շրջաններում, բնակելի տարածք կստանան այնտեղ, Թբիլիսիում գրանցվածները՝ մայրաքաղաքում:
Աբխազիայից բռնի տեղահանվածները մի քանի օր գտնվում էին «Դիրսի» ընկերության բնակարաններում, որտեղ ներխուժելով, իշխանություններից պահանջում էին իրենց ապահովել բնակարաններով: