
Վրացի փաստաբանները միացել են Թբիլիսիում անցկացվող եվրոպամետ բողոքի ակցիաներին, նրանց ցույցը Գերագույն դատարանի մոտ է:
Իրավունքի ոլորտի ներկայացուցիչները ցույցի վայր են բերել տարբեր բովանդակության պաստառներ և Վրաստանի Սահմանադրությունը։ Նրանք պահանջում են ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին և նոր ընտրությունների անցկացնել:
Այսօր անհնազանդության ցույցեր-երթեր են Թբիլիսիի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում:
Արդեն 16-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։