«Փաշինյանի կուսակցության հաղթանակը ցույց տվեց, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա այնպիսին չէ, ինչպիսին կարող էր ուզել Մոսկվան»,- այս մասին հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ Զուրաբ Բատիաշվիլին՝ մեկնաբանելով ՀՀ-ում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Բատիաշվիլիի խոսքով, Փաշինյանի կուսակցության հաղթանակը ցույց տվեց այն, որ Ռուսաստանի ազդեցությունները տարածաշրջանում հնարավոր է նվազեն.
«Չնայած նրան, որ Հայաստանը շատ բաների պատճառով կախված է Ռուսաստանից, միևնույնն է, որոշումներ կայացնելիս անկախ է, միևնույնն է մինչև վերջ չի իրականացնում Ռուսաստանի քաղաքականությունը»:
Զուրաբ Բատիաշվիլիի համոզմամբ, չեն իրականացվել Ռուսաստանի նպատակներն ու չի ստացվել իշխանափոխություն անել Հայաստանում, ինչը ողջունելի է նաև Վրաստանի համար:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։