Հայաստանում հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վաղ առավոտից քաղաքացիները արգելափակում են դատարանների շենքերի մուտքերը:
Ակցիայի թիրախում մասնավորապես Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրն է, որտեղ դատավոր Դավիթ Գրիգորյանը շաբաթ օրը հրապարակեց որոշումը, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:
«Ինձ, մեր կառավարությանը, ժողովրդի իշխանությանը խամաճիկային դատարան պետք չէ», — դատարանի որոշումից հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով քաղաքացիներին արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։
Փաշինյանը այսօր ժամը 12:00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ ու փորձելու է տալ բոլոր հարցերի պատասխանները:
Հայաստանում քաղաքացիները փակում են դատարանների մուտքերը
Posted by Aliq Media on Monday, May 20, 2019