Փաշինյանի դիմավորման արարողությունը Թբիլիսիում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, պաշտոնական այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի կառավարության վարչակազմում այս պահին ընթանում է դիմավորման պաշտոնական արարողություն: ՀՀ վարչապետին դիմավորեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Հնչեցին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը։

Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանն` Իրակլի Կոբախիձեի ուղեկցությամբ, գնաց դեպի Վրաստանի կառավարության շենք։

Տեսանյութը ներկայացնում ենք ստորև՝

https://www.facebook.com/GeorgianGovernment/videos/427762119827971