
Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: