
Վրաստանի ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Պատճառը առատ ձյունն ու վատ տեսանելիության պայմաններն են։
Ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ ճանապարհների երթևեկեությունը վերականգնելու նպատակով իրականացվում են ճանապարհների մաքրման, աղի և ավազի խառնուրդի միջոցով ձյան հալեցման աշխատանքներ: