
Բարդ եղանակային պայմանների՝ ձնաբքի և մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը ազատ է: