
Ձնամաքրման աշխատանքների արդյունքում ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) երթևեկությունը վերականգնվել է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Հաղորդագրության համաձայն՝ նշված ճանապարհահատվածում ազատ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։