
Ձնամաքրման աշխատանքների արդյունքում ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) երթևեկությունը վերականգնվել է (ժամը 17:00-ի դրությամբ):
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Հաղորդագրության համաձայն՝ նշված ճանապարհահատվածում վերականգնվել է կցորդով, կիսակցորդով և M3 կարգի 22-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը: